«Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը որդիները նշել են «Ֆլորենս» ռեստորանում

Մամուլ 03.09.2019   09:10   125
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օգոստոսի 31-ին ողջ համացանցը քննարկում էր Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ նրան ուղղված շնորհավորանքները։ Ոմանք հպարտանում էին, մյուսները՝ հայհոյում շնորհավորողներին։ Իսկ ցանկը խայտաբղետ էր։

ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքն այնքան զարմանք չէր պատճառել, որքան որոշ գործարարների և սպորտսմենների ուղերձները։ Արթուր Աբրահամ և Օգսեն Միրզոյան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, «Մոնարխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյան, «Դվինի» խորհրդի նախագահ Արտակ Թովմասյան, «Թուֆենկյանի» հիմնադիր Ջեյմս Թուֆենկյան, «Տաշիրի» հիմնադիր Սամվել Կարապետյան, բարերարներ Ժան և Ռոբերտ Պողոսյաններ, Կոնստանտին Զատուլին և Աբել Աղանբեկյան, ուրիշներ։

Մենք տեղեկացանք նաև, որ Ռ․ Քոչարյանի ամենամերձավոր շրջանակը՝ մոտ 20 հոգի, որդիների նախաձեռնությամբ, նրա ծննդյան օրը նշել են «Ֆլորենս» ռեստորանում»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon