«Հրապարակ». Քոչարյանի պաշտպանը գնացել է ՀՀԿ գրասենյակ

Մամուլ 28.02.2019   08:45   120
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին տեսել էին Հանրապետական կուսակցության՝ Մելիք Ադամյանում գտնվող գրասենյակ մտնելիս։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ էր անում նա ՀՀԿ-ում՝ գուցե գնացել էր Սերժ Սարգսյանի՞ն հանդիպելու, ինչ-որ հարց քննարկելու կամ գործի ընթացքի մասին տեղեկացնելու։

Նա մի փոքր մտածելուց հետո ասաց․ «Չէ։ Ի՞նչ գործ ունեմ ես Սերժ Սարգսյանի հետ։ Չի հանդիպել, եթե նա ուզեր ինձ որևէ բան փոխանցել, հազար ճանապարհ ուներ դա անելու համար․․․ Ես ՀՀԿ-ում եղել եմ մի առիթով, բայց ոչ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու նպատակով։ Հնարավոր է ինձ մտնելուց կամ դուրս գալուց ինչ-որ մեկը տեսել է և հեռուն գնացող հետևություններ է արել»։

Իսկ ի՞նչ առիթով է գնացել ՀՀԿ գրասենյակ։ «Ինչ առիթով՝ չեմ կարող ասել։ Մարդ կա, որի հետ նեղ մասնագիտական խնդիրներ ունենք քննարկելու»,- պատասխանեց փաստաբանը։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ», Հայկ Ալումյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon