«Հրապարակ». Պայքար Վճռաբեկի նախագահի տեղի համար

Մամուլ 08.09.2020   09:06   51

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու ընտրվելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է։

Չնայած, շատերի կարծիքով, այս պաշտոնի դերը չափազանցված է, քանի որ Խունդկարյանի օրոք այն առհասարակ դադարեց դատավորների «նախարար» լինելուց, այնուամենայնիվ, սա կարևոր պաշտոն է՝ գոնե իշխանությունների կողմից դատական համակարգը կառավարելու առումով։ Նոր նախագահը ևս, ըստ օրենքի, պետք է ընտրվի վճռաբեկ դատարանի կազմից՝ քրեական կամ քաղաքացիական պալատից։ Վճռաբեկի յուրաքանչյուր դատավոր կարող է հավակնել այս պաշտոնին, բայց նրան պետք է առաջադրեն, ապա ընտրեն Ազգային ժողովում։

Մեր տեղեկություններով, ինքը՝ հեռացող Խունդկարյանը, շատ է ուզում, որ իրեն փոխարինի վճռաբեկի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ով հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է, թեպետ ինքն էլ արդեն պակաս հայտնի չէ։ Իրավաբանության դոկտոր է, 2008-ին եղել է «Յոթի գործով» դատախազների կազմում։ Նա ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել, 2012 թվականին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 2016-ին՝ վճռաբեկի դատավոր, իսկ 2018-ի հուլիսից վճռաբեկի քրեական պալատի նախագահն է։ Սակայն նրա գործընկերներն ասում են, որ դատախազի հոգեբանությունն ամուր է նստած նրա մեջ. «Բոլոր մարդկանց տեսնում է ճաղերի միջով»։

Առհասարակ, դատական համակարգում կարծում են, որ վճռաբեկն իր լավագույն ժամանակներն ապրել է այն օրերին, երբ նախագահը եղել է քաղաքացիական իրավունքի մասնագետ, այլ ոչ թե քրեական»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb