«Հրապարակ». Պաշտոնյաների աչքը վախեցել է

Մամուլ 29.04.2021   08:06   44

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանի՝ ԱԺ կատարած անհաջող այցից հետո պետական պաշտոնյաների աչքը վախեցել է․ նրանք մերժում են գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի՝ ԱԺ անկախ պատգամավորների հրավերը, քանի որ անցած շաբաթ Ավագյանը, անկախներին հյուրընկալվելուց հետո, պաշտոնազրկվել էր։

Մասնավորապես, փոխարտգործնախարարներից մեկն է հրաժարվել, իսկ ՊՆ ներկայացուցիչ, գերիների հարցով զբաղվող Մարտիկյանն առաջարկել է թույլտվություն ստանալ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից, նրա համաձայնությունից հետո խոստացել է գալ ԱԺ»:

Ամբողջական, թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb