«Հրապարակ». Փաշինյանը պաշտոնյաների ֆեյսբուքներից դժգոհ է

Մամուլ 13.02.2019   09:08   235
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, և պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն և գնան ստուգելու որևէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Ասեն, փաստորեն, դուք մինչև ստուգելն արդեն որոշել եք»։

Փաշինյանի թիմակիցները համոզված են, որ վարչապետի խոսքն ուղղված էր Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ում աշխատանքից թիմում դժգոհ են և նշանակելու համար զղջացել են, իսկ հանելը խնդրահարույց է։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դավիթ Սանասարյան, «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon