«Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել

Մամուլ 21.05.2019   09:41   328
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակելու «լայվից» հետո հանդիպել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ով մեր աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացրել է, որ դա շատ վտանգավոր քայլ կարող է դիտվել՝ հատկապես ԵԽ անդամ երկրի համար, և միջազգային աղմուկից հնարավոր չի լինի խուսափել՝ գումարած բախումների հավանականությունը, բայց Փաշինյանը «զադնի» չի դրել։

«Իմ քայլի» Սայաթ-Նովայի գրասենյակում անմիջապես ֆրակցիայի նիստ է հրավիրվել՝ 22։30-ին, որը երկար չի տևել։ Հրահանգվել է՝ մասնակցել ակցիային և անել ամեն բան, որ իրավիճակը «կանտրոլից» դուրս չգա: Մենք արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել` հանդիպե՞լ են նախորդ օրը նախարարն ու վարչապետը, ի՞նչ են խոսել, եւ ինչո՞ւ որեւէ հայտարարություն չի տարածվել։

«Արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության մասն է, հետեւաբար, արդարադատության նախարարի կողմից առանձին հայտարարություն անելու անհրաժեշտություն չկար: Ինչ վերաբերում է վարչապետ-նախարար հանդիպմանը, ապա դրանք պարբերաբար տեղի են ունենում՝ աշխատանքային հարցերի շուրջ»։ Ի՞նչ եք քննարկել կեսգիշերին հրավիրված ֆրակցիայի նիստում՝ հարցրինք «Իմ քայլի» միակ քաջ պատգամավոր Թագուհի Ղազարյանին։

«Քննարկել ենք, որ ունենք իրավիճակ, և ինչպես առերեսվել այդ վիճակի հետ, ու որոշեցինք, որ, որպես պատգամավորներ, եթե քաղաքացիները հավաքվեն տարբեր դատարանների առջեւ, մենք քաղաքացիների կողքին լինենք, որպեսզի հավաքների խաղաղ ընթացքին ուշադիր հետեւենք»»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon