«Հրապարակ»․ Փաշինյանի Արմավիրի մարզ այցն անամպ չի անցել

Մամուլ 30.03.2021   09:47   37

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական այցն էր Արմավիրի մարզ․ այցելել էր Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան եւ Արտաշար համայնքներ: Իշխող թիմը դասեր է քաղել Արագածոտնի անհաջող այցից, եւ Արմավիր են մեկնել մի քանի տասնյակ մեքենաներով, մարդկանցով, որպեսզի «մասովկայի» խնդիր չունենան։ Չնայած դրան, այստեղ այցելությունն անամպ չի անցել։

Մեզ պատմեցին, որ Զարթոնք գյուղում մի խումբ երիտասարդներ գյուղի մուտքի մոտ հավաքվել են, աղմկել, ազդանշաններ տվել, եւ վարչապետի շարասյունը նախընտրել է գյուղ չմտնել՝ միանգամից ուղեւորվել են գյուղի գերեզմանատուն, որը գյուղից կտրված տարածքում է։

Մեզ հետ զրույցում Զարթոնքի համայնքապետը հաստատեց լուրը, որ կառավարական հյուրերն ուղիղ գերեզմանոց են գնացել՝ առանց գյուղ մտնելու։ Բայց ասաց, որ պատճառն այն է, որ ուշ ժամ էր, այլ ոչ թե երիտասարդների բարձրացրած աղմուկը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb