«Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը

Մամուլ 19.10.2019   08:41   97
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

««Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ «Իմ քայլը» չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ «Ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելը քաղաքական նպատակահարմարությունով է որոշվում։ «Քաղպայմանագիրը» ձեռնպահ մնաց այս փուլում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, մինչեւ որ իր տեղական կառույցները կձեւավորի»:

Փաստորեն, ուզում եք միանգամից ամբողջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ` առանց աշխատանք թափելու։ «Հիմա համապետական մակարդակով կառավարությունն ուզում է հայրենիքը զարգացնել, աճացնել, եւ պարտադիր չէ տեղական ինքնակառավարման մարմիններում սեփական ներկայացուցիչներ ունենալ»:

Դա՞ էր պատճառը, որ Արարատի Նորաշեն համայնքում ձեր մարզպետը մի օր առավոտյան արթնացավ ու չընդունեց ընտրության արդյունքները եւ աշխատանքից ազատեց ընտրված գյուղապետին։ «Չեմ տիրապետում ինֆորմացիային. դիմեք մարզպետին»:

Ի դեպ, ՍԴ-ն նաև ընդունեց, որ պառլամենտը լուծարելուն, նոր ընտրություններ կազմակերպելուն առնչվող հոկտեմբերի 2-ի որոշումն ապօրինի էր։ «Բացարձա՛կ. ամեն բան խիստ օրինական էր»: Իսկ դատարանների փակո՞ւմը։ «Դարձյալ` ո՛չ»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon