«Հրապարակ». Օղակը սեղմվում է

Մամուլ 24.12.2019   09:36   1040

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան խուզարկությունից հետո օղակը նրա շուրջ սեղմվում է։ Իշխանությունն ամեն կերպ փորձում է գործ սարքել նրա դեմ, եւ մտադիր են օգտագործել անգամ «Հարսնաքարի» գործով դատապարտվածներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության համար դատապարտված 6 անձից մեկ-երկուսին վաղաժամ ազատեն՝ Հայրապետյանի դեմ ցուցմունքի դիմաց։

Հիշեցնենք, որ 2012 թ․ հունիսի 17-ին  «Հարսնաքարում» անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի արդյունքում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։ 2014-ին դատարանը 12 տարի տվեց ռեստորանի անվտանգության 6 աշխատակցի, որոնք արդեն կրել են պատժի կեսը, և օրենքը թույլ է տալիս նրանց ազատել, ինչը տեղի կունենա, թե նրանք համաձայնեն ցուցմունք տալ իրենց նախկին ղեկավարի՝ Ռուբեն Հայրապետյանի դեմ»:

 Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon