«Հրապարակ». Ո՞ւմ թվերն են ճիշտ

Մամուլ 08.10.2019   08:27   83
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վաղը` հոկտեմբերի 9-ին, տեղի է ունենալու զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերին: Ի դեպ, նախորդ նիստը եւս չի կայացել. էլեկտրոնային տարբերակով «հաղորդակցվել» են միմյանց հետ, ինչն անընդունելի է եղել հիմնադրամի որոշ անդամների համար: Վաղվա փակ նիստի օրակարգում լսվելու է տնօրեն Վարուժան Ավետիքյանի հաշվետվությունը:

Մեզ ասացին, որ այս անգամ եւս անհամապատասխանություններ կան վարչապետի ներկայացրած ու տնօրենի հաշվետվության մեջ առկա թվերի միջեւ։ «Վարչապետն օգոստոսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամսվա կտրվածքով 347 մլն դրամ ավել է մուտքագրվել: Իրականում եղել է 27 միլիոն դրամ: Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում 606 հազար աշխատող կա գրանցված, իրականում, ցայս ամենալավագույն ցուցանիշը (ըստ տնօրենի հաշվետվության)` լավագույն ամսում 549 հազար է եղել, վատագույն ամսում` 403։ Թվային այս անհամապատասխանությունները կա՛մ մանիպուլյացիոն մոտեցումների արդյունք են, կա՛մ` յուրացման։

Արդյունքում հիմնադրամը տարեկան 600-700 միլիոն դրամ պակաս է հավաքագրում։ Թերեւս դա է պատճառը, որ նիստերը փակ են ընթանում կամ չեն ընթանում»,- ասաց հիմնադրամին մոտ կանգնած մեր աղբյուրը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon