«Հրապարակ». Միքայել Մինասյանին մեղադրանք կառաջադրե՞ն

Մամուլ 21.03.2020   10:52   519

Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանություններին հունից հանում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ակտիվությունը եւ նրա շուրջ կոնսոլիդացիայի մասին լուրերը։

Բանն այն է, որ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում տարբեր հայտարարություններ է արել Մինասյանի մասին, բայց մինչ օրս վերջինիս հետ կապված որեւէ քրեական գործ հարուցված չէ։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մինասյանի վերջին աղմկահարույց գրառումից հետո Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարներին հրահանգել է մինչեւ հաջորդ շաբաթվա կեսը հարուցել ցանկացած քրեական գործ՝ Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, 2 օր է՝ դատախազությունից մինչեւ ՊԵԿ փորձում են մեղադրանքի հիմքեր «պեղել»։ Մենք պարզեցինք, որ Մինասյանի՝ դեսպան եղած ժամանակ ներկայացրած հայտարարագրերից մեկում տեխնիկական վրիպակ են գտել, որից այժմ փորձում են քրեական գործ ստանալ։

Բացի քրեական գործի հիմքերի փնտրտուքից, ուժայինները լծվել են «հարմար» դատավոր գտնելու գործին, որը կհամաձայնի տեխնիկական սխալը որակել որպես հանցագործություն՝ բավարարելով Մինասյանին կալանավորելու միջնորդությունը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon