«Հրապարակ». Մարտի 1-ի դիպուկահարի սպանության գործով

Մամուլ 26.01.2019   10:17   201
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նոյեմբերից Քննչական կոմիտեն քննում է մի գործ, որի շուրջ գաղտնիություն է պահվում: Վանաձորում հան­ցաշխարհի ներկայացուցիչների միջև «ռազբորկայի» արդյունքում 2017թ. ապրիլի 29-ին սպանվել էր դիպուկահար, ազգությամբ ռուս Եվգենի Կաչակը: Տեղեկություն կա, որ նա 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության զորքերի կազմում ցուցարարների դեմ գործողություններում ներգրավված դիպուկահարներից է եղել:

Սպանված դիպուկահարը ՀՀ հատուկ ջոկատային էր, ՀՀ ոստի­կանության աշխատող, որի հետ 2006 թվականից մինչ օրս ոստիկանությունը պայմանագիր ունի: Որպես նշանառու՝ հաշվառված է ՀՀ ոստիկանության կազմակերպ­ված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում՝ որպես նշանառու: Մարտի 1-ից հետո նա, ըստ ընկերների, ՀՀ իրավապահների հրահանգով և նրանց հետ պայմանավորվածության արդյուն­քում լքել էր Հայաստանը: Այս տա­րիների ընթացքում ապրել է Ղազախստանում և աշխատել ռեստո­րաններից մեկում: Վերջին անգամ Հայաստան գալուց առաջ Ժենյան ասել է ընկերներին, որ գալու հա­մար հատուկ թույլտվություն պետք է ստանա ՀՀ իրավապահներից: Կաչակին երկար ժամանակ արգելված է եղել վերադառնալ Հայաստան: 2018 թվականին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից Հայաստան ժամանելու թույլտվու­թյուն է ստացել, ապա սպանվել է Վանաձորում, վարձով տրվող մի բնակարանում, հանցաշխարհի ներ­կայացուցիչների միջև «ռազբորկա­յի» արդյունքում:

Քննչական մարմինները չեն կարողանում բացահայտել դիպուկահարի սպանությունը: Որևէ մեղադրանք այս գործով չկա: Տպավորություն է, որ մարտի 1-ի դիպուկահարի մահը պարզապես չեն ուզում բացահայտել: Սակայն նկատենք, որ Եվգենի Կաչակի մահը ձեռնտու է եղել ՀՀ ոստիկա­նության այն ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են եղել Մար­տի 1-ի օպերացիայում և որոնք չէին կարող տեսադաշտում չպահել Կաչակին՝ «Զվարթնոց» օդանավա­կայանից մինչև Վանաձոր, որտեղ նա մահացել է խորհրդավոր հանգամանքներում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Եվգենի Կաչակ, Մարտի 1-ի գործ, «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon