«Հրապարակ»․ Մամեդյարով-Մնացականյան հաջորդ հանդիպումը՝ շուտով

Մամուլ 10.07.2019   09:54   251
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մամեդյարովի հետ վաշինգտոնյան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փութացել էր Արցախ, դիվանագիտական չափանիշներով բավականին երկար` եռօրյա այցով: Ինչպե՞ս եք գնահատում արցախյան կողմի հետ բանակցությունները՝ հարցրինք նրան։ «Շատ արդյունավետ` թե՛ մեր դիրքորոշումների գնահատման, թե՛ երկխոսության, բոլորով գործընթացին ներգրավված լինելու առումներով»:

Կապ ունե՞ր արցախյան այցը վաշինգտոնյան բանակցությունների հետ։ «Բոլոր այս կարգի շփումները կապ ունեն խաղաղ գործընթացի հետ, սա բացառիկ չէր, մենք մշտապես միմյանց հետ շփվում ենք` դա լինի այցերով, հեռախոսազրույցներով, մշտապես միմյանց ներգրավված ենք պահում գործընթացին»:

ԼՂ նախկին արտգործնախարար (1996-1997 թթ.՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ) Կարեն Միրզոյանի ներգրավվելը հայկական կողմից` բանակցային ֆորմատի մեջ, փորձագիտական շրջանակների մոտ տարակուսանք առաջացրեց, ըստ որի` դրանով հող է նախապատրաստվում ադրբեջանական «ղարաբաղյան համայնքի» ներգրավման համար։ «Եզրակացությունների որևէ կարիք չկա այդ առումով, որովհետև պարոն Միրզոյանն ունի տարբեր գործառույթներ, որոնք պետք չէ կապել Ձեր մատնանշած գործընթացի հետ»:

Իսկ Ձեր հաջորդ հանդիպումը Մամեդյարովի հետ ե՞րբ է լինելու։ «Կհայտարարենք, ինչպես ընդունված է` միաժամանակ, նույն օրը»: Շուտ-ուշ, որտե՞ղ։ «Ես իրավունք չունեմ ասելու, եթե մի փոքր վերլուծեք, կարող եք կռահել»: «Վերլուծեցինք» և գտանք` ՄԱԿ-ի ասամբլեա, Նյու Յորք` սեպտեմբեր։ Լռությունը համաձայնության նշա՞ն է։ Զ. Մնացականյանը լուռ ժպիտով նստեց ավտոմեքենան»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon