«Հրապարակ». Մահափորձ Ծաղկաձորում, որին հաջորդել է ոստիկանապետի ազատումը

Մամուլ 10.10.2019   08:22   134
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս Ծաղկաձորում կրիմինալ դեպք է գրանցվել, որին լրատվամիջոցները չեն անդրադարձել, քանի որ ոստիկանության կայքում այն տեղ չի գտել: Սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորի բնակիչներից մեկի առանձնատան բակի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դիմակավորված անձը ատրճանակի կրակոցներով փորձում վերջ տալ տղամարդու կյանքին:

Տեսանյութը, որ հայտնվել է մեր ձեռքի տակ, կա նաև իրավապահների ձեռքին: Պարզեցինք, որ տուժողի կյանքը հաջողվել է փրկել: Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել տուժողի ինքնությունը: Նա Ծաղկաձորի բնակիչ Վարդան Առաքելյանն է, որի տան տեսախցիկն էլ հենց ֆիքսել է իր դեմ իրականացվող մահափորձը: «Վարդանը Ծաղկաձորում հարգված, հեղինակություն վայելող տղա է: Ինքը թացը չորից ջոկող է, բայց թե ո՞վ, կամ ինչի՞ համար կարող էր էս քայլին գնալ, բոլորիս համար էլ անհասկանալի է»,-մեզ հետ զրույցում ասաց նրան ճանաչողներից մեկը:

Ուշագրավ է, որ հենց այս դեպքից հետո մեր տեղեկություններով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել  Ծաղկաձորի ոստիկանության բաժանմունքի պետ Դավիթ Յազինչյանը: Նա այդ պաշտոնին ընդամենն ամիսներ առաջ էր նշանակվել: Օրեր անց էլ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանը: Սակայն եթե վերջինիս ազատումը պատճառաբանվեց  երկարամյա ծառայությունից հետո թոշակի անցնելու որոշումով, ապա Դավիթ Յազինչյանի դեպքում այլ է. նա չափազանց երիտասարդ է թոշակի անցնելու համար:

Ինչևէ, Ծաղկաձորում եւ Հրազդանում լուրեր են պտտվում, թե երկու ոստիկանապետերի հրաժարականների հիմքում հենց այս մահափորձի դեպքն է: Երկուսից էլ, որպես անցանկալի կադր, փորձել են ազատվել հենց այս գործը դեմ տալով՝ պատճառաբանելով, թե սեղմ ժամկետում ծանր հանցագործությունն այդպես էլ չեն կարողացել բացահայտել: Քրեական գործը հարուցված  է, իսկ հանցագործությունը շարունակում է չբացահայտված մնալ:
Որպեսզի պարզեինք, թե դեպքն արդյոք  ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առկա է, եւ ինչու ոստիկանության կայքում որևէ  ինֆորմացիա չի տեղադրվել, դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին: «Դեպքի հետ կապված արձանագրություն է կազմվել, նույն օրը քննչականում հարուցվել է քրեական գործ, նախաքննության փուլում է: Ոստիկանության կայքում չի տեղադրվել, քանի որ հիմնականում տեղադրում ենք բացահայտված գործերը, չի բացառվում, որ այս գործն էլ բացահայտվելուց հետո, տեղադրվի»,-փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ». Սերժ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon