«Հրապարակ». ԼՀԿ-ն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի պատրաստվում սկսել

Իրադարձային 05.02.2020   09:36   173

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով ԱԺ արտահերթ նիստը կայանա, ի՞նչ է անելու ԼՀԿ-ն՝ հարցրինք ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Ակտիվորեն մասնակցելու ենք` հասկանալու, թե ինչ է ուզում անել իշխանությունը»: Ինքնին հասկանալի է` ինչ է «ուզում»։  «Մենք մեր հարցերը կուղղենք զեկուցողին, հուսով եմ` զեկուցողը կպատասխանի, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչ ենք անում»: Արդեն հրապարակված մոտեցումներում, նախագծում սահմանադրական խախտումներ, ինքնիրավչություն  չկա՞: «Բա նիստն ինչի՞ համար է, որ հասկանանք` ինչ են ուզում, ինչ է արվում»:

Ի դեպ, հունվարի 14-ին լրացավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին, և կարող եք նրան  անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, հնարավո՞ր է առաջիկայում նման քայլի դիմեք։ «Նման հարց մենք չենք քննարկում. կարծում եմ` վարչապետը վայելում է Հայաստանի քաղաքացիների մեծ մասի վստահությունը, հետևաբար, այդ հարցն օրակարգում լինել չի կարող»»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon