«Հրապարակ». Իշխանությունները պաշտոն չեն վստահի Կոստանյանին

Մամուլ 17.01.2019   09:45   315

Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանը, որը դեկտեմբերի վերջին վերադարձել էր Հայաստան, նոր կառավարությունում հայտնվելու անկալիքներ ուներ, կրկին մեկնել է։

Տեղեկություն կա, որ նոր իշխանությունները չեն պատրաստվում ո՛չ գլխավոր դատախազի և ո՛չ էլ այլ պաշտոն վստահել նրան։ Նոյեմբերին նա մեկնել էր արտերկիր, գնացել էր վերահաստատելու ԵՄ դատախազությունում աշխատելու առաջարկը՝ պետք է փաստաթղթեր ներկայացներ, քննություն հանձներ, իսկ մեկնարկը նախատեսված է 2020-ին։ Մեր աղբյուրն ասում էր, որ ընտրություններից հետո վերադառնալով՝ տեղ կգտնի նոր կառավարության մեջ, բայց, փաստորեն, այդ հեռանկարն իրականություն չի դարձել»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Հրապարակ», Գևորգ Կոստանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon