«Հրապարակ». «Իմ քայլում» վհուկների որս է սկսվել. ովքեր են «դեմ»-ի համար կասկածի տակ

Մամուլ 05.10.2019   08:49   152
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ-ն երեկ փակ-գաղտնի քվեարկությամբ հաստատեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշումը։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 101-ը, կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց։
Քվեարկությունից անմիջապես հետո իշխող խմբակցությունում սկսել են վհուկների որսը, որ գտնեն, թե ովքեր են 1 դեմը և 2 անվավերները։
Ի դեպ, հաշվիչ հանձնաժողովի անդամը մեզ ասաց, որ գրեթե «քֆուր են կերել», որ արտահոսք չի լինելու անվավեր թերթիկների հետ կապված։

Սակայն մենք պարզեցինք, որ նրանցից մեկի վրա անհասցե սեռական հայհոյանք է գրված եղել։ Իսկ «դեմ»-ի հարցում կասկածի տակ էին «Իմ քայլի» բոլոր անհնազանդները՝ Սոֆյա Հովսեփյան, Թագուհի Թովմասյան, նույնիսկ Նիկոլայ Բաղդասարյանի անունն էին տալիս, ով առանձնապես ջերմ չի տրամադրված նախաձեռնության «քավոր»՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ։
Կասկածյալների թվում էր  նաև ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը, ով հարցազրույցներում չի թաքցրել, որ նախագծի իրավական հիմնավորումները թույլ են։ «Իմ խոսքն ու գործը երբեք չեն տարբերվում իրարից»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon