«Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ Դատախազություն հաղորդում է ներկայացվել

Մամուլ 21.04.2021   08:15   29

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում հայտնաբերած խախտումների վերաբերյալ օրերս ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել։

Հանձնաժողովն արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։

Դատախազության խոսնակը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն հավելյալ ինֆորմացիա հրաժարվեց հաղորդել, ասելով՝ դիմումը քննության փուլում է»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb