«Հրապարակ». Ի վերջո ո՞վ է նախկին նախարար պատգամավորը, որը ծրարով փող է ստացել

Մամուլ 19.03.2020   09:33   566

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի վերջո՝ ո՞վ է նախարար եղած ժամանակ աշխատավարձից բացի ծրարով փող ստացել, ո՞ւմ նկատի ուներ վարչապետը ԱԺ-ում արած իր հայտարարությամբ: Հիշեցնենք` 2019-ի փետրվարին, արդարացնելով կառավարության անդամների ստացած պարգևավճարները, Փաշինյանն ասել էր, թե բա լա՞վ էր, որ նախկինում նախարարները, աշխատավարձից բացի, ծրարով փող էին ստանում, հիմա պետական պաշտոնյաները պիտի բարձր վարձատրվեն հենց բյուջեից:

Վերջերս ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանի ու Էդմոն Մարուքյանի բերանով ԱԺ-ում փորձեց վարչապետից կորզել, թե ովքեր են այդ նախկինները, ում ծրարով փող են տվել, սակայն Փաշինյանը տարօրինակ պատասխան տվեց՝ ասելով, թե դրանց մեջ կան նախարարներ, «որոնք այսօր պատգամավոր են», բայց անուն չհնչեցրեց:

Իսկ իշխանականներին չհաշված՝ 2 պատգամավոր կա, որոնք նախկինում նախարարի պաշտոն են զբաղեցրել՝ Մանե Թանդիլյանն ու ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը, երկուսն էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, առաջինը՝ Փաշինյանի կառավարությունում, երկրորդը՝ 2010 թվականին: Մանե Թանդիլյանի մասով Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում հերքեց, թե որևէ տեղից նա կարող էր ծրարով փող ստանալ, իսկ Արթուր Գրիգորյանը չպատասխանեց մեր զանգերին»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon