«Հրապարակ». ՀՅԴ-ն պատրաստվում է անվստահություն հայտնել Փաշինյանին

Մամուլ 30.04.2019   09:42   263
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայիս-հունիս ամիսներին ներքաղաքական լարվածությունը կհասնի պիկին` «Գազպրոմի», ՀԷՑ-ի, ցեմենտի, կառավարության օպտիմիզացման գործընթացների-կրճատումների արդյունքում։ Դեկտեմբերին կսկսենք վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության բուն գործընթացը»,- ասաց ՀՅԴ մեր աղբյուրը:

Ինչո՞ւ դեկտեմբերին և ոչ հենց հունիս-հուլիսին։ «Որովհետև վարչապետի նկատմամբ անվստահություն կարելի է հայտնել պաշտոնի ստաձնումից 1 տարի անց»: Բայց ինչպե՞ս եք անվստահության գործընթաց սկսելու՝ առանց ԱԺ-ում ներկայացված լինելու։ Ասում են՝ ԱԺ ուժերի հետ քննարկում եք մանդատները վայր դնելով ճգնաժամ առաջացնելու տարբերակը` ողջ համամասնական ցուցակով, ճի՞շտ է, որ բանակցում եք ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետ։

Նման սցենար քննարկվում է, սակայն դա բարդ իրագործելի է. նկատեք` մարտ ամսին, իշխանական հարցումներով, Նիկոլ Փաշինյանն ունեցել է 60 տոկոս ռեյտինգ, դա մինչև տրանսգենդերի, մաքսատան աշխատակցի և Դավիթ Սանասարյանի հետ կապված պատմությունն էր, այսինքն՝ Փաշինյանի ռեյտինգը նվազում է ամսական 2 տոկոսով, հիմա ավելի մեծ արագություն ձեռք կբերի, դեկտեմբերին արդեն սայլը տեղից շարժելու ամենահարմար պահը կլինի»:

Ընդդիմադիր ընդհանուր դաշտ կձևավորվի՞, կկարողանա՞ք միմյանց հետ պայմանավորվել։ «Այ, էդ ամենաբարդ, գրեթե անլուծելի հարցն է եղել թե՛ հին Հայաստանում, թե՛  նոր»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՅԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon