«Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը

Մամուլ 16.08.2019   09:39   283
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի Դաշնակցությունը խոստանում էր հուլիսի 7-ի շրջանային ժողովից հետո հայտնել նախագահական ընտրություններում իրենց թեկնածուի մասին, հայտարարում էին նաև, թե չի բացառվում, որ անկուսակցական, բայց համաձայնեցված որևէ թեկնածուի աջակցեն, սակայն հին ընկերները կարծես դանդաղ են շտապում:

Արդեն հայտնի է չորս թեկնածության մասին՝ Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, օրերս՝ նաև Մասիս Մայիլյան, բայց ՀՅԴ-ն չի շտապում: Արցախի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ում անունը, ի դեպ, շրջանառվում է որպես նախագահացուի, երեկ մեր լրագրողին հայտնել է, որ ՀՅԴ-ն երբեք չի ուշանում, ճիշտ ժամանակին, ճիշտ որոշումներ է կայացնում: Առայժմ զբաղված է սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններով, իսկ աշնանը կհայտնի իր թեկնածուի մասին:

Մասիս Մայիլյանի՝ համաձայնեցված թեկնածու լինելու հնարավորության հարցին Իշխանյանը պատասխանել է. «Մենք այդ հարցի վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել։ Դեռևս քննարկում ենք ընդհանուր մարտահրավերները՝ որոնք են դրանք, որոնց շուրջ կարելի է համախմբվել և ունենալ համաձայնեցված թեկնածու»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon