«Հրապարակ». ՀՅԴ-ականները՝ Փաշինյանի «ինադու»

Մամուլ 15.01.2019   09:55   304

Այսօր, Արցախում սկսվում է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որը կայանում է 2 տարին մեկ և որոշում է առաջիկա 2 տարվա քաղաքական ուղենիշներն ու ղեկավար մարմին՝ Բյուրո է ընտրում։ Այս անգամ Ընդհանուր ժողովն ընթանում է բավականին էքստրեմալ պայմաններում՝ ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս մնալուց և ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո։

Ժողովի գլխավոր խնդիրը լինելու է 19 տարի Բյուրոն ղեկավարած Հրանտ Մարգարյանի մնալ-չմնալու հարցը։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ում խիստ բացասաբար են գնահատում Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի և մասնավորապես Մարգարյանի նկատմամբ և կարծում են, որ այն փաստը, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 5-6 ամիս է՝ չի ընդունում Մարգարյանին, վիրավորանք է կուսակցության նկատմամբ։ Եվ միայն դա բավական է, որ իրենք կրկին ընտրեն Մարգարյանին՝ Փաշինյանին հասկացնելով, որ 128-ամյա կուսակցության հետ պետք է հաշվի նստել»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         ՀՅԴ, «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon