«Հրապարակ». Հայտնի է՝ ովքեր կլինեն «Իմ քայլի» առաջին տասնյակում

Մամուլ 06.04.2021   08:34   28

«Հրապարակ» թերթը գրում է.

««Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ տարբերվելու է նախորդից։ Ի տարբերություն 2018-ի, երբ ցուցակը ձեւավորում էր կուսակցության վարչությունը, եւ վարչության հիերարխիայի ներկայացուցիչներին, այսպես ասած, իրավունք էր տրված մի խումբ «յուրայինների» մտցնել ցուցակ, այս անգամ Փաշինյանը միայնակ է կազմում ցուցակը, եւ այն արտահայտելու է նրա՝ որեւէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։

Հաջողվեց պարզել, որ առաջին տասնյակը հետեւյալ պատկերն է ունենալու, թեեւ նախնական է․ այն կգլխավորի Փաշինյանը, երկրորդ-չորրորդ տեղերը կբաշխվեն Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի եւ Լենա Նազարյանի միջեւ, դեռ վերջնական որոշում չկա՝ ով է լինելու առաջինը։

Հինգերորդ հորիզոնականում Փաշինյանը տեսնում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ապա՝ Սուրեն Պապիկյանին, ութերորդը՝ Տիգրան Ավինյանին, եւ քանի որ ցուցակի 30 տոկոսը պետք է կանանց ընդգրկել, եւ ամեն 4-րդը պետք է կին լինի, իններորդ հորիզոնականը կհատկացնեն Լիլիթ Մակունցին, տասը՝ Արայիկ Հարությունյանին։

Ի դեպ, Լիլիթ Մակունցի եւ Արփի Դավոյանի միջեւ, որոշ տեղեկություններով, լուրջ մրցապայքար է գնացել 2-րդ կնոջ տեղի համար, ի վերջո, հաղթել է Մակունցը, չնայած պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb