«Հրապարակ». «Հայաստանի կորսված գարունի» վերադարձը

Մամուլ 24.01.2019   09:08   301

«Հրապարակ»-ի հարցազույցը «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակ, բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանի հետ։

- Տիգրան, ֆիլմը նկարնելուց 8 տարի անց երեկ միայն Հանրայինով ցուցադրվեց «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը: Համարո՞ւմ եք, որ ֆիլմը ցուցադրվեց, որովտև Հայաստանում իշխանություն է փոխվել:

- Բնականաբար, բնականաբար, այլ պարագայում չէր կարող ց դրվել: Իշխանությունը վաղուց էր փոխվել, և բավական ուշ ցուցադրվեց: Այստեղ նաև դեր կատարեց էն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյաննի շրջապատը կամ իր գրասենյակը պատվիրեց մեր ֆիլմին «կոնտր- ֆիլմ», որն ուղղակի խթան եղավ, որպեսզի «Հայաստանի կորսված գարունը» հայտնվի Հանրայինի եթերում:

- Ի՞նչ արձագանք եղավ, ու գնահատականներ եք լսել ֆիլմի ցուցադրությունից հետո:

- Ֆիլմը 8 տարի գոյություն ունի, հարյուր հազարավոր մարդիկ դիտել են այն «Յութուբում», այլ ցանցերով, տարբեր տեղերում ցուցադրություն­ներ են եղել, այդ թվում՝ սփյուռքում: Դիտման արգելք չկար: Խնդիրն է՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կամք ունի՞ այդ ֆիլմը ցուցադրելու: Եվ երեկվանից, դատելով ինձ հասած արձագանք­ներից, մարդիկ հիմնականում գնա­հատում էին հենց Հանրայինի այդ քայլը: Հարցնում եք՝ հետաքրքիր ինչ արձագանքներ կան: Շատերը գրում են, որ ֆիլմը Հանրայինով դիտելիս բոլորովին այլ կերպ է ընկալվում: Ու այս մասին գրողների մեծ մասն էն մարդիկ են, ովքեր մի քանի անգամ նայել են ֆիլմը: Սա հասկանալի է. բարեբախտաբար կամ դժբախտա­բար, դեռևս հեռուստատեսությունն է համարվում հանրայնացման գլխա­վոր գործիք: Այսինքն՝ հասարակու­թյունը տեղեկատվության ամենագլխավոր աղբյուր համարում է հե­ռուստատեսությունը:

- Այնուամենայնիվ, արբանյակային հեռարձակմամբ ֆիլմը չի ցուցադրվել, և արտերկրում հնա­րավորություն չեն ունեցել ֆիլմը նայելու:

- Տեղյակ եմ, բայց Հանրային հեռուստաընկերության տեղական և արբանյակային հաղորդումները սովորաբար տարբեր են լինում: Ես դրանում միտում չեմ տեսնում:

- Տպավորություն է, որ եթե «կոնտր-ֆիլմի» հիմնական նպա­տակը ցույց տալն էր, թե ինչքան մեղավոր չէր Ռոբերտ Քոչարյանը, ապա Ձեր ֆիլմը, միգուցե տպավո­րությունս սխալ է, կարծես կառուց­ված լինի Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Նման հիմնական առանցք կա՞ր:

- Թույլ տվեք չհամաձայնել: Ֆիլմը կառուցված էր ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ, այլ՝ 2008-ի նախագահական ընտրությունների, որի գլխավոր գործող անձն էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

- Համարում եք, որ ֆիլմը ներ­կայացրեց Մարտի 1-ի մասին ո՞ղջ ճշմարտությունը: Ինչքանո՞վ է ֆիլմը մինչև վերջ ճշմարտություն Մարտի 1-ի մասին:

- Ֆիլմը ստեղծվել է 2009-11 թվա­կաններին: Մեր ձեռքի տակ եղել են փաստահավաք խմբի 4 զեկույցները և ԶԼՄ-ների՝ 2008-ի ընտրություններին հաջորդած շրջանի հրապա­րակումները: Բավարարվել ենք փա­ստական այս բազայով: Հետո Սերժ Սարգսյանի հրամանով փաստահա­վաքը լուծարվել է, և մինչև 2018, կարծում եմ, այս գործով որևէ նորու­թյուն «չի արտադրվել», չեն եղել նոր բացահայտումներ: Եվ հիմա ասել, թե ֆիլմի փաստերը հնացած են կամ հավաստի չեն, սխալ կլինի: Ինչի՞ հա­մեմատ են հնացած կամ ի՞նչ հանգա­մանքների բերումով կարող էին կորց­նել հավաստիությունը: Հիմա ՀՔԾ-ն նոր բացահայտումներ կանի, և, վստահ եմ, փաստական այդ հիմքով նոր ֆիլմեր էլ կստեղծվեն:

- Բնական է, որ ֆիլմում չէիք կարող շարժվել միմիայն նա­խաքննությամբ, խոսքս ավելի լայն բանի մասին է. կան ականատեսներ, բայց կա նաև 25 տարեկանների սերունդ, որը չգիտի, գրեթե չգիտի Մարտի 1-ի մասին կամ աղոտ է հի­շում այդ դեպքերը:

- Փորձել ենք հնարավորինս լայն վերցնել ողջ սպեկտրը, անդրադառ­նալ բոլոր խնդիրներին՝ դեպքերի հետ կապված: Եթե ֆիլմը նայել եք, տեսել եք՝ առանձին մասեր կան. կապիտանի, ժամկետային զինծա­ռայողի մահվան հանգամանքները, «Չերյոմուխայի» օգտագործումը: Այսինքն՝ վերցրել ենք փաստեր, դրանք համադրել ենք և ըստ համա­դրությունների՝ արել ենք որոշակի եզրահանգումներ:

- Սեդա Սաֆարյանը՝ նախկին փաստահավաք խմբից, վերջերս հայտարարեց, որ խումբը ցրվե­լու ժամանակ իրենք որոշ իրե­ղեն ապացույցներ, հրավիրված անձանց տեսաձայնագրություն­ները հանձնել են քննչականին, ու դրանից հետո դրանց տեղը ոչ ոք չգիտի: Ենթադրում եմ, որ ֆիլմի նկարահանման ժամանակ Ձեզ նյութեր, իրեղեն ապացույցներ են տրամադրել: Այսինքն, կարելի է ասել, որ ապացուցողական շատ բաներ պահպանել եք:

- Խոսում եք երկու բանի մասին՝ տեսանյութեր և իրեղեն ապացույց­ներ: Երկրորդի հետ մենք առնչություն չենք ունեցել: Որ իրեղեն ապացույց­ներն անհետացել կամ անհետացվել են, ասվում է նաև ֆիլմում: Օրինակ՝ Համլետ Թադևոսյանի զրահաբաճկոնը կամ հագուստը, որոնք կարևոր ապացույցներ էին և կարող էին օգ­նել քննությանը: Իսկ տեսագրություն­ները, այո, ձեր տեսած չափով տեղ են գտել ֆիլմում և ակտուալ են այսօր էլ:

- Պահանջել էիք, որ «կոնտր- ֆիլմի» հեղինակները հեռացնեին Ձեր ֆիլմի կադրերը, որոնք օգտա­գործել էին առանց Ձեզ տեղեկաց­նելու, ասել էիք, որ հակառակ դեպ­քում դատարան եք դիմելու, բայց դրանք չեն հանվել: Ի՞նչ նորություն ունեք այս առնչությամբ:

Խոսքը նկարահանված կադրե­րի մասին չէ, այլ մեր օգտագործած կադրերի, որոնք ժամանակին տրա­մադրել էր «Ա1+» հեռուստաընկերությունը և թույլ էր տվել օգտագործել: Իրենք ուղղակի կտրել են մեր ֆիլմից և օգտագործել մոնտաժված ամբող­ջական կտորներ: Մենք այս հարցով դիմել ենք «Յուութուբ»-ին և սպասում ենք պատասխանի:

- Որ հեռացնե՞ն ֆիլմը:

Նախ՝ որ ճանաչեն հեղինակա­յին իրավունքի խախտման փաստը: Իսկ 5-րդ ալիքին նամակ գրեցինք՝ պահանջելով հեռացնել: Իրենց ֆեյսբուքյան էջից, կարծեմ, հանել են: Այդ նամակը ես տեղադրել եմ ՖԲ-ի իմ էջում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon