«Հրապարակ». ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կարծրատիպերը «ջարդելու»

Մամուլ 26.10.2019   08:57   484

Նոյեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ԵԽ-ում համակարգում են մարդու իրավունքների ոլորտը, ժամանելու են Հայաստան` հիմնականում Ստամբուլյան կոնվենցիայի մասով իրավիճակին «մոտիկից ծանոթանալու», քննարկումներ անցկացնելու համար:

Վերջիններս կլինեն նաեւ ԱԺ-ում, կհանդիպեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։

«Օրակարգի միակ թեման Ստամբուլյան կոնվենցիան է, ինչպես ներկայացրել են եվրոպական պաշտոնյաները։ Քննարկումն ընթանալու է կոնվենցիայի շուրջ Հայաստանում առկա կարծրատիպերը ջարդելու ու կոնվենցիայի իրական նպատակները ներկայացնելու ուղղությամբ»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Պիտակներ
         Ստամբուլյան կոնվենցիա, «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb