«Հրապարակ». «Ես եմ թույլ տվողը․․․»

Մամուլ 01.11.2019   09:09   359
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դուք այսպիսի՞ Հայաստան էիք ուզում կառուցել՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին․ ռեպրեսիաներ, մարդկանց թիրախավորում։  «Հայաստանում կոշտ ռեպրեսիաներ չկան և չեն կարող լինել»:

Իրավական վերջին քայլերը ձեր թիմի մոտ հարցականներ չե՞ն առաջացնում՝ վաղն էլ կարող են ձեր նկատմամբ այդպես վարվել։ «Հարցականներ չկան, հետևաբար, վաղվա համար մտահոգություն՝ նույնպես։ Ռեպրեսիաներ էլ չեն կարող լինել, որովհետեւ ես թույլ չեմ տալիս դա»:

Ինչպե՞ս թույլ չեք տա։ «Որովհետեւ ես եմ թույլ տվողը, որ էս երկրում ռեպրեսիա լինի, թե չլինի։ Հուսով եմ, ու նույն բանը դուք կարող եք ասել, մեր քաղաքացիները կարող են ասել` մենք ենք որոշում` ռեպրեսիա անե՞լ, թե՞ ոչ, որոշում ու հայտարարում ենք` ռեպրեսիա չենք հանդուրժելու. ով որ փորձեց ռեպրեսիա անել, դա համարվելու է ժողովրդի դեմ ոտնձգություն, եւ ՀՀ-ն իր բոլոր ռեսուրսներով պաշտպանելու է իր ժողովրդին»:

Իսկ դատարանների փակումն ի՞նչ էր` ժողովրդավարության դրսեւորո՞ւմ։ «Քաղաքական ակցիա էր»: Այսինքն՝ սխալներ երբեք թույլ չեք տվել։ «Վստահ եմ, որ թույլ տվել ենք, տալու ենք, որովհետեւ սխալներ չեն անում նրանք, ոորոնք ոչ մի բան չեն անում, եւ մեռելները։ Բայց դա չի նշանակում, որ այն պահին, երբ ես մի գրքի մի թերթ կպոկեմ կամ ծառ կկտրեմ` ապօրինի, ես պետք է անպատիժ մնամ։ Ես կուզեմ, որ ՀՀ ժողովուրդն ինձ պարսավի, դատապարտի»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon