«Հրապարակ»․ «Դու քանի՞ գլխանի ես»

Մամուլ 23.08.2019   08:24   233
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեզ տեղեկություններ են հասել, որ հայրենի իրավապահները հարամել են ՀՀԿ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի Հայաստան վերադարձը։ Հիշեցնենք՝ հեղափոխությունից հետո նա հեռացել էր երկրից և վերադարձել է միայն օրեր առաջ՝ օգոստոսի 17-ին։

Սակայն, որպեսզի վերադարձը փառահեղ լինի, նա և իր ազգուտակը, ընկերները որոշել են տպավորիչ դիմավորում կազմակերպել։ Մեծ խմբով՝ մոտ 300 հոգի, գնացել են օդանավակայան, որ փառքով-պատվով դիմավորեն գեներալին։

Բայց օլիգարխներ, գողականներ չհանդուրժող իշխանությունը վաղօրոք տեղեկացել է այդ մասին, և հենց իրավապահներն են նրան գնացել դիմավորելու, ու Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են, թե՝ նույնիսկ վարչապետին սենց չեն դիմավորում, դու քանի՞ գլխանի ես։

Մի քանի ժամ պահել, ապա բաց են թողել։ Գուցե ինչ-որ բաներ հիշեցնելուց և դաս տալուց հետո»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon