«Հրապարակ». Չհայտարարված քարոզարշավը սկսված է

Մամուլ 31.03.2021   08:50   35

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գագիկ Ծառուկյանի ցուցումով այսօրվանից ԲՀԿ-ականները, խմբերի բաժանված՝ մարզային «նախընտրական» այցելություններ կունենան:

Գրաֆիկը հագեցած է, գրեթե ամեն օր այց է նախատեսվում։ Այսօր ԲՀԿ-ականներից ձեւավորված խմբերը կլինեն Արմավիրում, յուրաքանչյուրը մի քանի համայնք կայցելի, իսկ օրվա վերջում «շեֆին» ամփոփ տեղեկատվություն կփոխանցեն։ Հաջորդ օրը Արագածոտնի հերթն է, եւ այսպես կլինեն բոլոր մարզերում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եւս արդեն երկու շաբաթ է՝ թիմով մարզեր է այցելում, այսօրվանից մարզեր կմեկնեն նաեւ Հայրենիքի փրկության շարժման անդամները։ Չհայտարարված քարոզարշավը սկսված է»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb