«Հրապարակ». Չեն ցանկանում իրենց վտանգել

Մամուլ 24.09.2019   10:20   126
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անկախության տոնը ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նշեցին Լոռու մարզում։ Սկզբում Վանաձորի պանթեոնում ծաղիկներ դրեցին զոհվածների հուշարձանին, այնուհետեւ միասնական աղոթքի մասնակցեցին Հաղպատի վանական համալիրում եւ Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Իսկ վերջում, ինչպես Վահրամ Բաղդասարյանը մեզ հայտնեց, Հաղպատի  ռեստորանային համալիրներից մեկում տոնական ճաշի են մասնակցել։

Թեեւ ՀՀԿ-ի միջոցառմանը հրավիրված են եղել բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները, բայց, մեր տեղեկություններով, շատերը չեն մասնակցել, քանզի կարծում են, որ ՀՀԿ-ի գնացքն արդեն գնացել է, եւ չեն ցանկանում վտանգել իրենց։ Արդյունքում ստացվել է այնպես, որ միայն Լոռու կառույցն է ղեկավար կազմի հետ մասնակցել։ Վահրամ Բաղդասարյանը մեզ վստահեցրեց, որ նախատեսվածից շատ մարդ է մասնակցել, իրենք 300 հոգանոց միջոցառում են կազմակերպել՝ հաշվի առնելով սրահի սահմանափակ տարածքը, սակայն միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 կուսակցական․

«Բոլոր մարզերից հավասարաչափ հրավիրել ենք, բացականեր էլ չենք ունեցել։ Այո, ճաշն անցկացրել ենք Հաղպատում, տեղը սահմանափակ էր, դրա համար էլ քիչ էինք հրավիրել՝ 300 հոգի, միայն Իջեւանի կառույցի հետ կապված խնդիր կար, ավտովթարի պատճառով զանգեցին-ասացին, որ կուշանան»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon