«Հրապարակ». Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք դրվել

Մամուլ 17.01.2020   09:10   366

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ տեղեկացանք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։ Դրանք անմիջապես նրա անունով չեն, այլ՝ երրորդ անձանց, բայց իշխանությունը հստակ գիտի դրանց ծագումնաբանությունը։

Այս տնտեսական տեռորը սկսվել է վարչապետ Փաշինյանի՝ «թաթիկները կտրելու» հայտնի արտահայտությունից հետո, որն արվեց տարեվերջին ԲՀԿ-իշխանություն հերթական փոխհրաձգության ժամանակ։ ««Հյուսիս-հարավ» պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, ՀՀ-ում բռնել են էդ նախագիծը, կթել են որպես կթու կով, ով հասել ա: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք՝ հատ-հատ»,- ասել էր նա։

Հայտնի է, որ «Հյուսիս-հարավ»-ով քրեական գործ է հարուցված Ծառուկյանի ընկեր, «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ։ Հիմա Առուստամյանի հետ փոխկապակցված երրորդ անձանց նկատմամբ ևս քրեական գործեր են հարուցվել և կալանքներ դրվել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon