«Հրապարակ». Բժշկականի ստուգումներում ՊՎԾ-ն թիրախավորել էր Աշոտյանին

Մամուլ 11.06.2019   09:06   307
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն տարածեց՝ ամփոփելով 6 ամիս տեւած «ուսումնասիրությունները» Պետական բժշկական համալսարանում։

ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել շինարարության մեջ և 222 մլն դրամով գույքի ձեռքբերման գործընթացում՝ «առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով», իսկ «վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց» էլ լրացուցիչ աշխատավարձ է տրվել։ Արդյունքներն ուղարկվել են դատախազություն։

Պարզվեց՝ խախտումները վերաբերում են 2016-ին, երբ ռեկտորը եղել է կաթողիկոսի բժիշկը՝ Միքայել Նարիմանյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը, որն էլ այս ուսումնասիրությունների թիրախն էր։

Արմեն Աշոտյանը հրաժարվեց խոսել այս թեմայով։ Գույքի մասում, մեր տեղեկություններով, շոշափվում է նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անունը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Աշոտյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon