«Հրապարակ». «Այրել», «մոռթել», «վտարել». Նաիրա Զոհրաբյանը՝ ԼԳԲՏ համայնքի թիրախում

Մամուլ 11.07.2019   09:44   243
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։

ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն օրերս կոնվենցիան քննադատած «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին կոչ է արել հրաժարվել մանդատից, իսկ երեկ «Gevorgyan Ashot» ֆեյսբուքյան օգտատերը, ով Լիլիթ Մարտիրոսյանի ՖԲ ընկերներից է, առաջարկել է «այրել», «մոռթել», «վտարել» ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։

Վերջինս հումորով է վերաբերվում նման կոչերին․ «Ասեմ, որ ինձ այրելու կոչ անող սույն պերսոնաժն առանձնապես օրիգինալ չէ։ Ինձ այրելու և կախելու ինկվիզիցիոն կոչեր տարբեր ժամանակներում հնչել են։ Իզուր ավելորդ էներգիա և էմոցիա մի ծախսեք՝ ես կրակում չեմ այրվում։ Իսկ ընդհանրապես՝ նման կոչերով պիտի զբաղվեն իրավապահները»»։

Ամբողջական թերթի այսօրվա համարում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ». Սերժ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon