«Հրապարակ»․ Արցախում պաշտոնանկությունների ալիքը հնարավոր է շարունակվի

Մամուլ 30.01.2019   09:25   311

Արցախում պաշտոնանկությունների ալիքն առաջիկայում հնարավոր է շարունակվի։ Հիշեցնենք, որ անցած տարեվերջին պաշտոնին հրաժեշտ տվեց Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, և լուրեր կային, որ հեռացվելու է նաև նրա տեղակալը՝ ԼՂ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին: Ինչո՞ւ․ հարցին ղարաբաղյան մեր աղբյուրն ասաց․ «Վաղուց էին ցանկանում նրան պաշտոնանկ անել` Ռիժի Լյովի հետ, սակայն ձեռնպահ մնացին, շատ ինքնուրույն է։ Բայց նա դրսից էլ կարող է իր ազդեցության տակ պահել բավականին մեծ սեգմենտ՝ հարգում են իրեն»:

Ի դեպ, Ղարաբաղում կարծում են, որ հայոց բանակի տոնի առթիվ Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար չի բացառվում նաև Վիտոյին` Վիտալի Բալասանյանին հանեն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Չնայած, ըստ մեր աղբյուրի, պատճառը նաև կարող է այլ լինել. Ղարաբաղում չեն բացառում, որ նախագահական վաղաժամ ընտրություններ լինեն։ Եվ եթե ՀՀ իշխանությունների ֆավորիտն Արայիկ Հարությունյանն է, ապա քոչարյանական թիմի թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի Բալասանյանը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         Վիտալի Բալասանյան, «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon