«Հրապարակ». Աղմկահարույց օրինագիծը բերվել է օրակարգ

Մամուլ 03.09.2020   09:12   40

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունը նորից օրակարգ է բերել աղմկահարույց օրինագիծը, որը մերժել էր հուլիսին։ Խոսքը ժամանակավոր անաշխատունակ պատգամավորներին գրավոր  քվեարկության իրավունք տալու մասին է։

Գործող օրենքով` պատգամավորը նախապես կարող է տեղեկացնել քվեարկության մասին միայն այն դեպքում, եթե մեկնել է գործուղման: Առաջարկվում է հիվանդ պատգամավորներին էլ հնարավորություն տալ՝ քվեարկելու գրավոր: Նույնն է առաջարկվում նաև ԱԺ խորհրդի անդամի, նաև հանձնաժողովի անդամի համար:

Ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և քվեարկության մասին նամակը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի քվեարկությունից գոնե 3 ժամ առաջ:

Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր կորոնավիրուսի պատճառով, քանի որ պատգամավորներ էին վարակվել, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ այն կոշտ քննադատության արժանացավ նաև ԱԺ նախագահի կողմից և մերժվեց՝ տպավորություն կար, որ այլևս չի վերադարձվի օրակարգ։ Իսկ վերադարձրել են, որ առաջիկայում կարևոր քվեարկությունների ժամանակ բացակայությունների պատճառով օրինագծերի անխափան ընդունումն ապահովեն»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb