«Հրապարակ». ԱԱԾ նախկին տնօրենը հանդես կգա նախաձեռնությամբ

Մամուլ 01.04.2021   09:14   43

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ՝ ձեւավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին տնօրեններ, բարձրաստիճան սպաներ։

Առաջիկայում նաեւ ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու ստեղծման նպատակներն ու մասնակիցներին։

Համբարձումյանը մեզ հետ զրույցում չցանկացավ շատ փակագծեր բացել, միայն ասաց․ «Նախաձեռնության նպատակը մեր կոլեգաների ներուժն ի նպաստ մեր հայրենիքի ռացիոնալ օգտագործելն է»։ Իսկ քաղաքական ուղղվածություն ունենալո՞ւ է նախաձեռնությունը, կարո՞ղ է հետո քաղաքականություն մուտք գործեն։ Համբարձումյանն ասաց․ «Ոչ։ Հիմա բոլորը քաղաքականության մեջ են»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb