«Հրապարակ»․ 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը

Մամուլ 18.07.2019   09:04   205
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է: Կարեն Ավագյանի հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցներին վաղուց էին զգուշացրել, բայց վերջնական «բոթը» ստացել են վերջերս: Հիմնադրամի տնօրեն Արգամ Արշակյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ՀԵՀ-ը լուծարվում է այլ կառույց դառնալո՞ւ համար, թե՞ ընդհանրապես վերանում է: Ասաց միայն, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում հարցն ընդգրկված է:

Ի դեպ, երեկ կառավարության կայքում նիստի օրակարգում հարցի նախագիծը դեռ ընդգրկված չէր: Հիմնադրամն ունի 40 աշխատակից, այսինքն՝ 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի հովանու ներքո գործած հիմնադրամի նախկին տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հեղափոխությունից հետո առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և յուրացման մեղադրանքն առաջադրվեց, գործն արդեն դատարանում է: Մայիսից կառույցը ղեկավարում է Արշակյանը, որը նախկինում հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգողն էր:

Ի դեպ, հիմնադրամի՝ Տերյան փողոցում գտնվող նորակառույց շենքը տրամադրվել է Հայաստանի համահայկական խաղերի համաշխարհային խորհրդին՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Արշակյանն ասաց, որ դա ժամանակավոր է, մինչև սեպտեմբերի 1-ը վարձակալել են: Բայց չի բացառվում, որ խաղերի հաճախականությունը մեծացվի՝ դրանք հրավիրվեն ոչ թե 4, այլ 2 տարին մեկ, և կազմկոմիտեին մշտական գործունեության համար շենք պետք լինի»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon