Հրանտ Մարգարյան․ «Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին»

Քաղաքական 16.01.2019   12:43   277

«Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին և ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը»։ Այս մասին Արցախում մեկնարկած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա շեշտել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է այնպիսի քաղաքական ուժի իշխանություն, որն իր ճնշման տակ է պահում դատական իշխանությունը, չորրորդ իշխանությունը․․․ «Խախտվել է կառավարման խորհրդարանական համակարգի կարևորագույն հատկանիշը՝ իշխանության հակակշռելիությունն ու հաշվետվողականության սկզբունքը: Չափազանց մեծ է վտանգը անձնակենտրոն իշխանության ձևավորման համար»,- նշել է Մարգարյանը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ առավ շարժումը: 
Ըստ Հրանտ Մարգարյանի՝ այլ ելք չի մնում, քան դիրքավորվել երկրի վտանգներին դիմագրավելու համար: 



 Պիտակներ
         Հրանտ Մարգարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon