Հրանտ Բագրատյանի պատասխանը՝ Սահակաշվիլիին

Իրադարձային 11.01.2020   11:09   397
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, արձագանքելով Հայաստանի ու Վրաստանի ՀՆԱ վերաբերյալ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին, արձագանքելով Ն.Փաշինյանի 1 շնչին ընկնող ՀՆԱ հայտարարությանը նշել է. Տիգրան Մեծի ժամանակներից նման բան չէր եղել։

Նախ, ինչպես ավելի վաղ նշել էի, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել։ Ավելին, 2005-2009թթ, երբ ՄՍ-ն ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր։ Երկրորդ, բարեբախտաբար մեր թիմն ունի ՀՀ 1 շնչին ընկնող ՀՆԱ պատմական գնահատականներ։

Մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ մ.թ. 4-5 դարերում, ՀՀ-ն ներկա գներով 1 շնչի հաշվով ունեցել է 1.0-1.2 հազ դոլար։ Երկիրը կուշտ էր, երանելի։ Վրաստանն այդ ժամանակ ավելի քան 2 անգամ զիջում էր ՀՀ ցուցանիշին և գտնվում էր առևտրական բանուկ ճանապարհներից հեռու։

Մենք աշխարհի 5 լավագույն երկրների ցանկում էինք։ Լավ կյանքը և ՀԱԵ-ու կողմից սահմանած հարկերը, ավաղ, 5-րդ դարի սկզբին պատրանք ստեղծեցին, թե պետություն պետք չէ, ՀԱԵ-ն բավական է։ Արդեն 5-րդ դարում տնտեսական ակտիվությունն անիմաստ դարձավ։

6-րդ դարի սկզբին վրացական եկեղեցին առանձնացավ հայկականից։ Վրաստանը սկսեց տնտեսապես ծաղկել։ Դատապարտված էինք ինքնաոչնչացման եթե արաբները մեզ չգրավեին։ Նրանց կողմից սահմանած փողային հարկը, հողը վարձակալությամբ մանր տնտեսություններին հանձնելը խրախուսեցին ապրանքա-դրամական հարաբերությունները։

Արդյունքում 9-րդ դարի վերջում հայկական պետականությունը վերականգնվեց։ Դժբախտաբար սա չբերեց երկարատև արդյունքի հողի պետականացման և ապա աստիճանաբար ՀԱԵ-ին հանձնելու պատճառով։ Թուլացած տնտեսությունն էր պատճառը, որ 6 մլն-ոց պետությունը չկարողացավ դիմադրել Տուղրիլի և Ալփարսլանի բանակներին։

Այնուամենայնիվ, Բագրատունյաց Հայաստանը սկզբում 1.5 անգամ Վրաստանից լավ էր ապրում։ Ինչ վերաբերում է Կիլիկիային, որտեղ հողի մասնավոր սեփականություն կար, ապա այնտեղ կյանքը մի քանի անգամ ավելի բարեկեցիկ էր, քան Հայքը կամ Վրաստանը։ Սկսած Թամար թագուհու ժամանակաշրջանից մինչև ԽՍՀՄ 70-ական թվականները Հայաստանը շատ վատ էր Վրաստանից։ Բայց ահա խորհրդային Հայաստանը այնցյալ դարի 70-ականների վերջում կրկին անցավ Վրաստանից։ Այնպես որ ՄՍ-ն պարզապես անտեղյակ է»:



 Պիտակներ
         Հրանտ Բագրատյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon