«Հրանտ Բագրատյան, Դուք սովորական ստախոս եք». Արմեն Եղիազարյան

Տեսանկյուն 25.03.2021   18:20   94

Հրանտ Բագրատյան, Դուք սովորական ստախոս եք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուրեմն լսե՛ք ինձ, ես Էդմոն Մարուքյանին ճանաչում եմ ավելի քան 23 տարի, իր հետ շփվել և ընկերություն եմ արել դեռևս ուսանողական տարիներից, նույնիսկ ճանաչում եմ իր համակուրսեցիներին, այնպես որ Ձեր հիվանդ երևակայությանը վե՛րջ տվեք։

Հ.Գ. Խորհրդի կարգով հորդորում եմ Ձեզ, Ձեր քաղաքական վախճանից հետո մնացած այն մի քանի դրվագները մի՛ ոչնչացրեք, թողե՛ք որ մարդիկ Ձեր քաղաքական մահվանից հետո գոնե մի երկու հիշելու բան ունենան»:

Ավելի վաղ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում էր արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ, նաեւ նշել էր, թե հիմնավոր կասկած կա, որ նա իր դիպլոմը գնել է:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb