Հրանտ Բագրատյան․ «2019-ին տնտեսությունը աճել է 4 տոկոս»

Իրադարձային 21.02.2020   11:09   342

2019 թվականին տնտեսությունը աճել է 4 տոկոս, Փաշինյանը կարգադրել է, որ գրեն 8 տոկոս։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, երկրի բյուջեն 1 տրիլիոն 260 միլիարդից դարձել է 1 տրիլիոն 559 միլիարդ, այսինքն այն ավելացել է 600 միլիոն դոլարով, միլիարդ չկա. «Ընդհանրապես, երբ նա բան է ասում, հետեւից նայում ես, տեսնում ես՝ սուտ է։

Ասում է՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով անցել ենք Վրաստանին, հետո պարզվեց՝ սուտ է պարզապես, ընդհակառակը 2017 թվականին ավելի քիչ էր տարբերությունը Վրաստանի հետ, քան 2018-ին։ Եվրոն այսօր Շվեցարական բանկերը տրամադրում են 0 տոկոսադրույքով, քանի որ Եվրոպան ասում է՝ ուզում եմ իմ արժույթը լավը լինի, տպում եմ, եկեք, վերցրեք։ Վերագրել դա Հայաստանի հաջողությանը չի կարելի»,-ասաց Բագրատյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Moody’s-ի գնահատականներով Հայաստանի վարկանիշը բարձրացել է, նախկին վարչապետն ասաց. «Moody’s-ի կարծիքն ինձ համար գրոշի արժեք ունի, քանի որ դրանք իրականում հետախուզական գործակալություններ են, փող են վերցնում վարկանշելու համար։ Աշխարհը գնում է առաջ, մի «չըրթ» բարձրացրել է Moody’s-ը, հետո՞ ինչ։

Բայց Նիկոլ Փաշինյանը չի ասում մեդալի հակառակ կողմը․ երկու տարում երկրում հանցագործություններն ավելացել են 32․7 տոկոսով՝ 20․000-ից դարձել է 27․000, ծնված երեխաների թիվը 38․000-ից իջել է 36 հազար, նույնիսկ իրական վիճակագրությամբ իրական եկամուտների աճը վերջին տարում կամում է 1,8 տոկոս: Այսինքն նախորդ տարում 5,9 տոկոս միջինում աճել է աշխատավարձը, 1,4 տոկոս գները, հանելով նաեւ 2,5 տոկոս կենսաթոշակայինը, տնտեսության կառուցվածքի մեջ շեշտակի բարձրացել են ծառայությունների՝ խաղերի, ավտոմեքենա ներկրելու, կեղծ կոնյակ արտահանելու  բաժինը, որոնք տնտեսական խուլիգանություններ են, որոնք նախկինում արվում էր երբեմն, իսկ հիմա դարձել է համակարգ։ Մենք խաբում եւ գցում ենք մեր գործընկերներին, որոնց հետ մենք ներմուծում-արտահանում ենք անում»,-ասաց Բագրատյանը:



 Պիտակներ
         Հրանտ Բագրատյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon