Հրաժարականի առաջ Տոնոյանի վերջին զրույցը Փաշինյանի հետ. togarma

Քաղաքական 02.12.2020   11:26   52

«Մեր աղբյուրները հաստատում են Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Եվրոպա մեկնելու փաստը»։ lurer.com-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է togarma տելեգրամ ալիքը։

«Ավելին, մեզ հայտնի է ուղղությունը. դա Վիեննա փառապանծ քաղաքն է։ Ըստ երևույթին Դավիթ Տոնոյանը որոշել է կազմակերպել Վիեննայի պաշտպանությունը, որ թույլ չտա` թուրքը մտնի Եվրոպա։ Բարեբախտաբար, փորձ նա ունի»,- գրում է ալիքը` հավելելով, որ նրան ինքնաթիռ է տրամադրվել անձամբ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի երկխոսությունը վերջինիս հրաժարականի օրը` togarma տելեգրամ ալիքի, որը պնդում է, որ զրույցի բովանդակությունը հաստատված է իր աղբյուրների կողմից և ներկայացված է բավականին կոռեկտ ձևով։

Փաշինյան - Ընթացիկ իրավիճակում ես այլ տարբերակ չունեմ, քան քեզ աշխատանքից ազատելը։ Իրավիճակն անելանելի է։

Տոնոյան - Ինձ աշխատանքից ազատելու կարիք չկա։ Ինքս եմ եկել հրաժարականի դիմում ներկայացնելու։ Միայն թե 15:00-ի համար ինձ դեպի Վիեննա ինքնաթիռ կազմակերպիր։

Փաշինյան - Ոչ, դա անթույլատրելի է։ Երկրում ռազմական դրություն է։ Պետք է հասկանալ` ինչ անենք։

Տոնոյան - Անթույլատրելին Աննայի վարքագիծն էր բունկերում։ Ձայնագրություններն ինձ մոտ են, չէ՞: Այնպես որ արագացրու, ուղեղս մի հարթուկիր։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb