Հրաժարական է տվել նաև Աբխազիայի փոխնախագահը

Իրադարձային 14.01.2020   10:52   124
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականից հետո պաշտոնից հրաժարվել է նաև փոխնախագահ Ասլան Բարցիցին: Տեղի պարբերականների հաղորդմամբ, Բարցիցին որոշում է կայացրել՝ «ելնելով սահմանադրությունից», հայտնում է ALIQ-ը:

Ռուսական պետական լրատվամիջոցը, հիմնվելով Աբխազիայի դե ֆակտո փոխնախագահի հայտարարության վրա, գրում է, թե Ռաուլ Խաջիմբան նախագահական ընտրություններին չի պատրաստվում մասնակցել: Բացի այդ՝ նշվում է, որ Խաջիմբան չի պատրաստվում նաև դուրս գալ Աբխազիայի տարածքից:

Հիշեցնենք՝ ընդդիմությունը բողոքի ակցիաների շարք էր սկսել: Օրեր առաջ ընդդիմադիրները Սոխումիում ներխուժել էին  նախագահ Ռաուլ Խաջիմբայի նստավայր: Խաջիմբան, ով ի պատասխան ասել էր, թե հրաժարականի մտադրություն չունի ու չի բացառում երկրում արտակարգ դրություն հայտարարելը, երեկ արդեն հայտնել է, որ հրաժարական է տալիս:

Ուրբաթ օրը Աբխազիայի գերագույն դատարանը չեղարկել էր 2019-ի սեպտեմբերի ընտրությունների արդյունքները, ավելի ուշ ԿԸՀ-ն մարտի 22-ին նոր ընտրություններ էր նշանակել: Ընտրություններն իրավաբանորեն կոչվում են կրկնակի, սակայն կարող են մասնակցել նաև նոր թեկնածուներ:



 Պիտակներ
         Աբխազիայի փոխնախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon