«Հրահանգում եմ վերջ տալ դպրոցներում կուտակումներին». նախարար

Իրադարձային 03.06.2020   13:55   98

«Տեղեկություններ են ստացվում որոշ դպրոցների վերաբերյալ, որ կուտակումներ կան: Ուզում եմ ասել, որ սա տնօրենների ուղիղ պատասխանատվությունն է. եթե նման բակեր կան ձեր տարածքում, ձեր դպրոցներում. ես հենց հիմա հրահանգում եմ վերջ տալ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ շատ դպրոցների տնօրեններ ժամեր են սահմանել, որպեսզի կուտակումներ չլինեն, սակայն պարզվում է, որ կան խախտումներ անողներ. «Մենք այդ բոլոր դեպքերով գնալու ենք, և այդ ամենի համար խիստ պատասխանատվություն են կրելու և պատժվելու են բոլոր հաստատությունների ղեկավարները»,- ասաց նախարարը:



 Պիտակներ
         դպրոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb