ՀՌԱՀ-ը տուգանել է մի շարք հեռուստաընկերությունների

Իրադարձային 24.06.2019   15:34   153
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել Ընկերության կողմից «Արմենիա Պրեմիում» հեռուստածրագրի վերահեռարձակման ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտումը։
Ուսումնասիրելով հեռուստաընկերությունների կողմից ներկայացված պարզաբանումները Հանձնաժողովը 4 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել նշված ընկերությունների նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված տույժը` «ԱՐՄՆՅՈՒԶ», «ՇԱՐԿ», ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերություններին տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ «ՅՈՒՔՈՄ» ընկերության նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ:
Բավարարվել են «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ և «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումները:
Հիշեցնենք, որ Գյումրու «Ցայգ» հեռուստատեսությամբ ցուցադրվող կրոնական հաղորդումներից մեկը մի քանի ամիս առաջ բուռն քննարկման թեմա էր դարձել: Անհատներ և կազմակերպություններ հաղորդումը դիտարկում էին որպես աղանդավորության սերմանում:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հեռուստաընկերություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon