ՀՌԱՀ-ը նախատեսում է ստեղծել օնլայն հեռուստաալիք

Իրադարձային 31.10.2019   15:08   90
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է ստեղծել օնլայն հեռուստաալիք, որի համար ներկայացրել է 102 մլն դրամի հայտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում ասաց խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

«Բյուջեով հայտարարել էինք, որ հաջորդ տարվա համար նախատեսում ենք օնլայն հեռուստաալիք ունենալ, և ներկայացրել էինք ևս 102 մլն դրամի հայտ: Այն այս պահին ոչ մերժվել, ոչ հաստատվել է, և մենք դեռ սպասում ենք»,-ասաց Շիրինյանը:

Տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մանկապատանեկան և հանրության համար նշանակալի այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն ապահովելու համար բյուջեով նախատեսվում է ծախսել 7 մլրդ 396 մլն 131 հազար դրամ: Բյուջետային ծախսային ծրագրի հաջորդ կետը` Հանրային հեռուստառադիոընկերության կառավարման, համակարգման ու մոնիտորինգի համար նախատեսում  146 մլն 864 հազար դրամ` նախորդ տարվա համեմատ մոտ 3.5 մլն դրամով պակաս: Հեռուստատեսային ծառայությունների համար, որը նախատեսում է հեռուստատեսային հաղորդումների պատրաստում և հեռարձակում, բյուջեով նախատեսվում է ծախսել 5 մլրդ 953 մլն 300 հազար դրամ, որը նույնպես 25 մլն դրամով պակաս է նախորդ տարվա ծախսածից: Ռադիոհաղորդումների պատրաստման ու հեռարձակման համար նախատեսվում է ծախսել 942 մլն 364 հազար դրամ:

Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման համար խորհուրդը նախատեսում է 100 մլն դրամ հատկացնել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՌԱՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon