Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարը դատի է տվել ՀՀ նախագահին

Օրենքի ուժով 29.03.2021   17:39   49

Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատար Կարեն Առստամյանը դատի է տվել ՀՀ նախագահին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցվորի պահանջը վերաբերում է իրեն՝ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին 2020թ. նոյեմբերի 8-ի հրամանագիրը վերջինիս տրամադրելուն:

Հայցադիմումը դատարան մուտք է եղել 2021թ մարտի 24-ին և նույն օրը մակագրվել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին: Այս պահին դեռևս չկա տեղեկություն առ այն, թե արդյոք դատարանը վարույթ ընդունել է հայցադիմումը, թե ոչ։

Կարեն Առստամյանն ազատվել է պաշտոնից 44-օրյա Արցախյան պատերազմի կապիտուլյացիայից երկու օր առաջ։

Մինչ այդ՝ պատերազմի ընթացքում գեներալ-մայոր Կարեն Առստամյանը Արցախի ՊԲ-ի կողմից ներկայացվել էր Մարտական «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի։


 Պիտակներ
         ՀՀ նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb