Հրադադարի պայմանավորվածությունը շարունակելու համար, Բաքուն և Երևանը պետք է վերսկսեն բանակցությունները

Աշխարհ 19.10.2020   10:59   48

Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը շարունակելու համար, Բաքուն և Երևանը պետք է վերադառնան բանակցային սեղանին:
Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Մեհդի Ֆարշադանը կիրակի հոկտեմբերի 18-ին Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնելով  Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շփման գծում  հակամարտության կապապցությամբ, նշել է, որ կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին՝  հակամարտության խնդիրը լուծելու համար:
Ֆարշադանը նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները բարեկամական են և հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Նրա խոսքերով. «Երկու երկրների ժողովրդի միջև կան խորը և երկարատև կապեր, որոնք ճանապարհ են բացում երկու երկրների միջև տնտեսական և սոցիալական հարաբերությունների զարգացման և առկա հնարավորությունների օգտագործման համար»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Երևանի ու Բաքվի միջև հաստատված մարդասիրական ժամանակավոր հրադադարին,  Թեհրանում ՀՀ դեսպանն ասել է. «Հայաստանը ողջունում է չեզոք երկրների քայլերն ուղղված հակամարտության լուծմանը»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb