Հրաչյա Հակոբյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

Քաղաքական 10.12.2019   13:29   432
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր լրագրողներին հետ  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է նախօրեին մեծ աղմուկ բարձրացրած իր այն հայտարարությանը, թե ծխող մարդը մեր հասարակությունում պետք է դառնա վտարանդի։

«Ի սկզբանե ընտրել էի այլ բառ՝ իզգոյ, որը նույնպես դիպուկ չէր, փոխարինող բառ հայերենում չկա, ինձ դահլիճից հուշեցին, միտքս շարունակեցի վտարանդի բառով»,– ասել է պատգամավորը՝ հստակեցնելով, թե ավելի ճիշտ կլիներ օգտագործել մեկուսացված բառը, որը ելույթի պահին իր մտքին չեկավ։

«Իմ ասելիքն ուղղված էր ավելի շատ մեկուսացված լինելուն։ Փոքր ինչ մեկուսացված պետք է լինեն ծխողները, չի կարելի հանրային վայրերում պրոպագանդել ծխախոտը, նստել հարմար կոմֆորտ բազկաթոռին, ծխել, իսկ հետո երեխաներին ասել, որ ծխելը վատ բան է։

Ծխողը նախ իր տան մեջ պետք է լինի մեկուսացված, դուրս գա պատշգամբում ծխի, ոչ թե իր տանը բազկաթոռին նստած ֆիլմ դիտի ու ծխի։ Ընդամենը 24 ժամ կամ ավելի «Ֆեյսբուքում» ապահովեցի իրարանցում»,– նշեց Հակոբյանը։

Հարցին՝ արդյոք ինքը չի ծխում, Հակոբյանը պատասխանեց. «Ես երբեմն ծխում են՝ շատ քիչ, երեկոյան։ Եթե ես Հայաստանում լինում եմ սրճարանում, որտեղ ծխել չի կարելի, երբեք դուրս չեմ գալիս ծխելու։ Բայց եթե նստած եմ մի տեղ , որտեղ կարելի է ծխել ու գինի եմ խմում, ուզում եմ ծխել։ Տանը, աշխատավայրում չեմ ծխում, ցերեկվա լույսի տակ չեմ ծխում, մենակ չեմ ծխում, միայն ընկերների հետ, կախվածություն չունեմ»։



 Պիտակներ
         Հրաչյա Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon