Հրաչյա Հակոբյանը դատի է տվել Արթուր Դանիելյանին, Գագիկ Համբարյանին, Նարեկ Սամսոնյանին եւ Մարինա Խաչատրյանին

Իրադարձային 14.05.2020   12:32   189

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին և քաղաքագետ Գագիկ Համբարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Ներկայացված հայցադիմումով Հակոբյանը պահանջում է հրապարակային հերքել և ներողություն խնդրել պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող վիրավորական եւ զրպարտող արտահայտությունները։

Հայցադիմումը դատարան մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին։



 Պիտակներ
         Հրաչյա Հակոբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon