ՀՔԾ պետը՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Օրենքի ուժով 10.06.2019   15:50   190
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր  լրագրողների հետ զրույցում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնել է, որ 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու համար կա ապացույցների բավարար համակցություն:

«Այսինքն, այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին որպես մեղադրյալ ներգրավել և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Դուք գիտեք, որ դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Դատարանը խափանման միջոց կիրառելիս, հատկապես կալանքի դեպքում, պատասխանում է երկու հարցի՝ կա՞ խափանման միջոց կալանք կիրառելու պայմանը, այսինքն՝ հիմնավոր կասկածը և  կա՞ խափանման միջոցի հիմքը, այսինքն՝ խուսափելու, քննությանը խոչընդոտելու հիմքերը:  Դատարանը գտել է, որ առկա է և՛ պայմանը, այսինքն՝ հիմնավոր կասկածը, և՛ հիմքը: Այսքանից ավել չեմ ցանկանում ոչինչ ասել՝ ելնելով նախաքննության շահերից»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին, կարո՞ղ ենք ասել, որ սա կբերի նաև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած  մյուս սպանությունների բացահայտմանը ևս, Սասուն Խաչատրյանը պատասխանեց.  «Ես հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի»:

Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՔԾ պետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon